Ազնիվ մարդը:Հովհաննես Թումանյան

Այս հոդվածում Հովհաննես Թումանյանը գրում է Իզմիրլյանի ազնիվ լինելու մասին,ում անունը կապված է հայ ժողովրդի տագնապալի օրերի պատմության հետ:

Թումանյանն ասում է. < Մարդիկ կան, որոնց միմիայն սոսկ գոյությունը, ներկայությունն ավելի շատ գործ է տեսնում, քան թե հազարավորների գործը>։ Այդպիսի դեմքեր էին վերջերս հայոց ժողովրդի մեջ Խրիմյանն ու Իզմիրլյանը։Խրիմյանը իր անձի հոյակապ մեծությամբ, Իզմիրլյանն իր արտասովոր ազնվությամբ։

Թումանյանի տեսակետից Իզմիրլյանն արժանի է առանձին հիացմունքի:

<Ինչպես ամեն ժողովրդի մեջ, այնպես էլ մեր ժողովրդի մեջ հազվագյուտ են այսպիսի ազնիվ դեմքեր։ Այո՛, հայ ժողովուրդը տվել է և կտա շատ խելոք մարդիկ, քաջ մարդիկ, տաղանդավոր մարդիկ, բայց անպայման ազնիվ մարդիկ դժար են երևում։ Եվ այսօր գերեզման դնելով Իզմիրլյանին, մենք գերեզման ենք դնում այդպիսի մի հազվագյուտ ազնիվ դեմք>:

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑