Սուրբ ծննդյան հեքիաթ՝սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում՝ մտածելով արտասովոր երկնքի մաքրության,մարդկանց և նրանց ցանկությունների մասին, թե ինչպես էր պատկերացնում կյանքը:
Մի անգամ աղջկան մարդիկ պատմեցին, որ կյանքը այդպիսին չէ,ինչպես որ նա է մտածում,և երբ նա սկսեց լսել նրանց,սրինգը կանգ առավ:
Աղջիկը սկսեց լացել.
 -Ինչու՞ չես ուզում նվագել, սրի՛նգ,-հարցրեց աղջիկը:
Նա առանց սրինգի կյանք չուներ,դա միակ բանն էր,որ նա կարողանում էր անել:
 -Մի լացիր,դու հիմա ինձ լսում ե՞ս,-հարցրեց սրինգը:
 -Այո,-պատասխանեց աղջիկը:
 -Սուրբ Ծննդյան տոնին քեզ համար կբացվի երկու աշխարհ՝ուրիշ մարկանց աչքերով և քո աչքերով: Դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու ընտրես աշխարհը ուրիշների աչքերով,դու կդառնաս ունկնդիր,իսկ եթե  ընտրես աշխարհը քո աչքերով,կլսես ինքդ քեզ,սակայն չես լսի մնացածին ու սխալներ չես անի:
Մի քանի օր անց եկավ Սուրբ Ծննդյան տոնը: Բոլորը ուրախանում էին,կատակներ անում,սակայն աղջիկը նրանց չէր լսում,այլ խորհում էր երկու աշխարհներից մեկը ընտրելու մասին:
 Հավաքվածներից մեկը ասաց.
 -Ես չեմ կարող գրել ինչպես Շեքսպիրը,սակայն ես կարող եմ գրել իմ պիեսները:
Տղայի խոսքերից աղջիկը հասկացավ,որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին:
Աղջիկը դուրս վազեց,վերցրեց սրինգը,և ,կանգնելով աթոռին,սկսեց նվագել:
Մեծահասակները լռեցին և հասկացան,որ յուրաքանչյուր մարդը մի հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ:

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑