Գնդապետն ասում է՝ սիրում եմ: Սերգեյ Դովլաթով

Картинки по запросу սերգեյ դովլաթով

Այս պատմվածքում հեղինակը ներկայացրել է իր տարօրինակ ու անհասկանալի թվացող ամուսնական կյանքը՝ հիմնականում շեշտը դնելով կնոջ՝ Լենայի կերպարի բնութագրության վրա: Կնոջ հետ ծանոթության սկիզբը նա նմանեցնում է առօրեականության ու խելագարության խառնուրդի զգացողությանը ,երբ խելագարությունն ամենօրյա առտնին ձևեր է առնում: Չնայած այդ տարօրինակ ու անհասկանալի հարաբերություններին՝ նրանք շարունակում են միասին ապրել համարյա քսան տարի: Ըստ հեղինակի՝ Լենան նիհար, գունատ, մոնղոլական աչքերով կին է,  աներևակայելիորեն լռակյաց ու հանդարտ, նրա հանգստությունն ու ծայրահեղ  անվրդովությունը սահման չունեին, նա անսահման հանգստության տեր կին էր: Եվ այդ կանոնակարգված խելագարության հասցնող վերաբերմունքը հեղինակին տանջում ու ստիպում էր երազել ապահարզան ստանալու մասին, քանի որ ինքն ընդհակառակը՝ շատ անզուսպ ու անհանգիստ մարդ էր: Նրա կյանքում իշխում էին երկու հակամարտող տարերքներ՝ սաղմնավորող նոնկոմֆորմիզմի օվկիանոսն ու քաղքենիական բարօրությունը: Եվ հեղինակը սոթ տալով դեգերում էր այդ երկու օվկիանոսների արանքում: Սակայն որքան էլ որ հեղինակն ասում էր, որ կինը չի խառնվում իր գործերին, անտարբեր է, իրենք ամուսիններ լինելով հանդերձ, չեն ճանաչում միմյանց, ու չի ընդունում այն փաստը, երբ գնդապետն ասում է, որ սիրում է կնոջը, միևնույնն է հոգու խորքում հաստատ համաձայն էր վերջինիս հետ, քանի որ ժամանակավոր բացակայութունից, կյանքի տված գայթակղություններից հետո, ի վերջո նա իր հանգիստն ու խաղաղությունը գտնում էր միայն կնոջ՝ Լենայի կողքին, որքան էլ որ դա իր համար տարօրինակ ու անհասկանալի թվար:

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑