Կար-չկար մի անասնապահ կար: Իմաստունից նա սովորել էր հասկանալ կենդանիների լեզուն և քիչ-քիչ սկսել ականջ դնել նրանց խոսակցություններին: Մի անգամ մարդը լսում է , թե ինչպես է աքլորը շանն ասում, որ ձին շուտով սատկելու է:Որպեսզի վնասներ չկրի, մարդը նախօրոք վաճառում է իր ձին:
Որոշ ժամանակ անց, ականջ դնելով աքլորի ու շան խոսակցությանը և իմանալով, որ շուտով սատկելու է նաև իր ջորին, մարդը նրան էլ է վաճառում: Նա շատ գոհ էր և կարծում էր,որ իմացությունը մարդուն կյանքում օգնում է:
Բայց ահա մի օր էլ աքլորը շանն ասում է, որ շուտով մեռնելու է իրենց տերը: Խուճապահար մարդն շտապում է իմաստունի մոտ՝ խորհրդի: Իմաստունը նրան ասում է.
— Հիմա դու կարող ես ինքդ քե՛զ նախապես վաճառել:
Իսկապես, իմացությունը, որը կարող է օգնել հասկանալու շրջապատի ինքնությունը , անօգուտ է, երբ գալիս է մարդու՝ իր իսկ մասին մեծապես մտահոգվելու պահը:
Թարգմանեց Ռիմա Սիմոնյանը:
Աղբյուրը՝ այստեղ:
Оставьте комментарий