Ենգիբարյանի նովելների վերլուծությունը

«Դու, ես ու իմ տխրությունը» նովելում Ենգիբարյանը ներկայացնում է մի օրվա պատմություն,երբ ինքը տխուր է, և այդ տխրությունն իրեն չի լքում ողջ օրը և խանգարում է իրեն սիրած էակի հետ երջանիկ լինել:

«Աղջնակին,որ թռչել գիտի» նովելն ասես հորդոր է սիրած ակրոբատ աղջկան,որ երբեք ոչնչից չվախենա:Միևնույն ժամանակ սիրո խոստովանություն է աղջկան,որ նա այլևս մենակ չէ,սիրահարի խենթ  սիրտը նրան է պատկանում ու նրա համար է բաբախում, ու քանի կա սերը, անհաղթահարելի ոչինչ չկա:

«Չէ ու հա» նովելում Ենգիբարյանի ապրումներն են՝սիրած աղջկան հասնելու ճանապարհին,երբ նրանից պատասխան լսելու ակնկալիքով՝ տղան փորձում է հաղթահարել անգամ ինքն իրեն՝դիմելով նաև ռիսկի:

«Մի քանի խոսք Երևանի մասին» նովելում հեղինակի տխուր՝երևանյան աշնան թախիծով հյուսված սիրո պատմության մի դրվագն է:

«Կատուն» նովելն ասես առակ լինի,որի նպատակն է ցուցանել սիրո բարդ լինելը,հատկապես կնոջ սիրո:

«Տասնինը տարեկան աղջկան» նովելում ևս Ենգիբարյանը ներկայացրել է իր սիրած տասնինը տարեկան աղջկան հասնելու ճանապարհին ունեցած զգացմունքներն ու դրան հասնելու հուսալի հաղթանակը,որքան էլ որ այն դժվարին ու բարդ թվա:

«Լապտերները» նովելում միայնակ ու արտասվող լապտերների միջոցով հեղինակը մեզ  ներկայացնում է իր հոգու թախիծն ու տխուր տրամադրությունը:

«Գրպահանատը» նովելում Ենգիբարյանը կարծես իր երազանքն է պատմում:Նա ուզում է ասել,թե որքան լավ ու հեշտ կլիներ իր՝ գրպանահատի համար,եթե մարդիկ  իրենց սրտերը ևս գրպաններում պահեին:Եվ այդ դեպքում նա  կկարողանար հեշտությամբ սիրած աղջկա գրպանից գողանալ նրա սիրտը:

«Առաջ» նովելում հեղինակի հիշողություններն են առաջվա մասին:

«Արտիստին» նովելն ուղղված է արտիստ մարդուն ,ով իր նպատակին հասնելու համար անցնում է  բարդ ու դժվարին մի ուղի՝լի հույսով,սիրով ու պատրանքով:

«Ճանապարհը» նովելում հեղինակին թվում է, որ իր մեկնելու ճանապարհը շատ երկար է:Նրա համար բաժանումն ու սիրած էակից հեռու լինելու փաստը շատ դժվար ու մտահոգիչ է:

«Գունդը ափի մեջ» նովելում Ենգիբարյանի՝իբրև կայացած արտիստի այն վեհ ու անմոռանալի զգացողությունն է,որով լցվում է նա,երբ հաղթահարում ու հանդիսատեսի դատին է ներկայացնում իր համարներից որևէ մեկը,որոնց լիարժեք կատարման համար նա շատ ծանր ու դժվարին ուղի է անցել:Եվ ինչպես ամեն մի կրկեսի արտիստ,շատ շուտ մոռանում է ցավ ու հոգնություն՝հիշելով միայն իր համարի ավարտը ,երբ արժանանում է հանդիսատեսի կողմից ջերմ ու ցնծագին ծափահարությունների:Եվ դա նրան անսահման ուրախություն է պարգևում,ասես երկրագունդն իր ափի մեջ է այդ պահին:

«Մի՛ նեղացրեք մարդուն» նովելը հեղինակի պատգամն է  բոլոր մարդկանց,որ սիրեն ու պահպանեն միմյանց,որպեսզի լավ ու հանճարեղ մարդիկ շատ լինեն մեր կյանքում:

«Սովորականն անսովոր է» նովելն ըստ էության իր մեջ այլաբանության խորհուրդ ունի: Այստեղ գետակի օրինակով Ենգիբարյանը մեզ է ներկայացրել իրեն՝սովորական անսովոր մարդուն և  բարձունքների հասնելու իր բարդ ու վտանգավոր ուղին:Նովելում գետակն իրեն է բնորոշում:

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑