Լուսաբանում՝ ըստ օրվա ծրագրի

Կրթահամալիրյան եռուզեռը  հետաքրքիր է, մանավանդ, երբ ես այդ ամենն ապրում եմ առաջին անգամ իմ կյանքում: Ամենօրյա նախագծային ուսումնական պարապմունքներ, հանդիպումներ, վարպետության դասեր ու ոչ սովորական առօրյա: Իմ գրում կպատմեմ Ավագ դպրոցի այսօրվա զբաղվածության մասին, թե ոնց անցկացրինք հունվարի 23-ը կրթահամալիրում: 

Բոլորս տեղյակ ենք, կրթահամալիրում հյուրընկալված՝ Վրաստանի Լագոդեխի շրջանի Վարդիսուբանիի գյուղի միջնակարգ դպրոցի խմբի մասին: Խումբն արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանում է՝ Երևանում: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո, նրանք մի խումբ սեբաստացիների հետ շրջայց են կատարել Մայր դպրոցում, անցել մարզական բոլոր ակումբներով, ունեցել սպորտային պարապմունքներ: Արդեն կեսօրին, եղել են հայ կինոռեժիսոր՝ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում:

Ժամը 11:00-ին՝ Մայր դպրոցի հայրենագիտական ակումբում, կայացավ արդեն երկրորդ հանդիպումը Ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Բագրատ Երիցյանի հետ:

«Թվացյալ սահմաններ» նախագծի շրջանակներում նախագծային խումբը մեկնել էր Երևանյան թափառումների տեսանյութերի ստեղծման համար, որոնց կարող ենք ծանոթանալ միայն դրանց լիարժեք պատրաստ լինելուց հետո:

Հարսանեկան թոհուբոհ է ամենուր, կրթահամալիրի բոլոր ճյուղերում: Անհնար է օրն առանց հարսանեկան որևէ բաղադրիչի: Դեռ վաղ առավոտից մի խումբ աղջիկներով մեր կազմակերպիչ-ընկերների և, իհարկե, ընկեր Անիի հետ աշխատել ենք իսկական հարսանիքի տարոսիկների պատրաստման գործընթացը, որի արդյունքը կարող եք տեսնել նկարաշարում:

Այսքանը՝ այսօրվանից ….

Լուսաբանող՝ Ռիմա Սիմոնյան

 

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑