Հանրահաշիվ

1. Աղյուսակում լրացրեք պակասող թվերը

բաժանելի բաժանարար քանորդ մնացորդ

100 7 14 2

78 9 8 6

216 11 19 7

95 12 7 11

138 23 6 0

314 13 24 2

150 21 7 3

2. Ընտրեք , 8-ի բաժանվող երկու թիվ: Գտեք դրանց գումարը: Ստացված թիվը բաժանվո՞ւմ է 8-ի: Ուրիշ օրինակ էլ փորձեք: Նոր օրինակ փորձեք, 8-ը փոխելով ուրիշ թվով:

3. Նախադասությունում բաց թողած բառերը լրացրեք. «եթե երկու գումարելին էլ բաժանվում են որևէ թվի, նրանց գումարն էլ է բաժանվում այդ թվին:Այս նախադասությունը գրեք հանրահաշվական բանաձևի տեսքով:

 

4. Նախադասությունում բաց թողած բառերը լրացրեք. «եթե գումարելիներից մեկը և գումարը բաժանվում են որևէ թվի, մյուս գումարելին էլ է բաժանվում այդ թվին:

5. Թիվը 58-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 16: Այդ թիվը զո՞յգ է, թե՝ կե՞նտ:

6. Թիվը 448-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 252: Բաժանվո՞ւմ է այդ թիվը 28-ի:

7. Թիվը մեկ ուրիշ թվի բաժանելիս քանորդում ստացվում է 32, իսկ մնացորդում՝ 24: Բաժանվո՞ւմ է արդյոք այդ թիվը 8-ի, իսկ 16-ի՞:

8-ի այո, իսկ 16-ի՝ոչ:

8. Թիվը 72-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 43: Ի՞նչ մնացորդ կստացվի այդ թիվը 18-ի բաժանելիս, իսկ 24-ի՞:

18-ի դեպքում 7,24-ի դեպքում՝18:

9. Գտեք այն ամենափոքր և ամենամեծ եռանիշ թվերը, որոնք 47-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 31:

172,971

10. Բաժանելին 3671 է, իսկ բաժանարարը՝ 273:

· ի՞նչ ամենամեծ թիվ կարելի է գումարել բաժանարարին այնպես, որ քանորդը մնա անփոփոխ:

· ի՞նչ ամենամեծ թվով կարելի փոքրացնել բաժանարարը այնպես, որ քնորդը մնա անփոփոխ:

11. Բաժանելին հավասար է 5461, իսկ բաժանարարը՝ 319:

· ի՞նչ ամենամեծ թիվ կարելի է գումարել բաժանելիին, որ քանորդը մնա անփոփոխ:

· ի՞նչ ամենամեծ թվով կարելի է փոքրացնել բաժանելին, որ քանորդը մնա անփոփոխ:

12. Լրացրեք աղյուսակը

m n m+n m-n mn m+4n 3m+n m2+n

զույգ զույգ զույգ զույգ զույգ զույգ զույգ զույգ

զույգ կենտ կենտ կենտ զույգ զույգ կենտ կենտ

կենտ զույգ կենտ կենտ զույգ կենտ կենտ զույգ

կենտ կենտ զույգ զույգ կենտ կենտ զույգ զույգ

13. Զույգ թիվը 6-ի բաժանելիս ի՞նչ մնացորդ կարող է ստացվել:

Զույգ

14. Ընտրեք երկու թիվ, որ 11-ի բաժանելիս նույն մնացորդը տան: Կազմեք այդ թվերի տարբերությունը (մեծից հանեք փոքրը): Այդ թիվը կբաժանվի՞ 11-ի: Արեք եզրակացություն: Երկու ուրիշ թվերի համար էլ ստուգեք ձեր եզրակացությունը: 11-ի փոխարեն ուիշ թիվ ընտրեք: Արեք նույն քայլերը: Ընդհանրացրեք ձեր եզրակացությունը: Փորձեք ապացուցել այդ եզրակացությունը:

15. Ընտրեք 3-ի չբաժանվող երկու թիվ: Դրանց արտադրյալից հանեք 1: Ստացված թիվը բաժանեք 3-ի: Արեք եզրակացություն: Փորձեք թվերի ուրիշ զույգ համար: Կրկին փորձեք: Փորձեք ապացուցել ձեր եզրակացությունը:

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑