Մոնոթեիզմ

Միաստվածություն կամ մոնոթեիզմը (հունարեն՝ μόνος — միակ և θεός — Աստված բառերից), Աստվածաբանության մեջ այն հավատքն է, որ միայն մեկ աստված գոյություն ունի: Միաստվածության հասկացությունը գերակշռվում է Աստված հասկացության հետ Աբրահամական կրոններում, ինչպես հուդայականությունում, քրիստոնեությունում, և իսլամում, և պլատոնական Աստված հասկացության հետ:

Հուդայականությունը (հին հուն․՝ Ἰουδαϊσμός) հրեա ազգի կրոնական, ազգային և բարոյագիտական աշխարհայացքն է, որի հիմքն է Թորան։ Անվանումը գալիս է Հուդա թագավորի անունից, որի անունով էլ անվանվել են Հուդայական կայսրությունը, իսկ հետագայում՝ սկսած Երուսաղեմի երկրորդ տաճարի շրջանից հետո (Ք․ա․ 516-Ք․ա․70 թթ․) դա նաև հրեաների անվանումն է։ Հուդայականությունը երեք մոնոթեիստական կրոններից ամենահինն է։ Մտնում է Աբրահամյան կրոնների շարքին, որոնց թվում են բացի հուդայականությունից նաև քրիստոնեությունը և մուսուլմանությունը։

Հուդայականությունը տարանջատվում է զարգացման չորս շրջանների՝

  1. Տաճարական, որը կապված է Երուսաղեմի Տաճարի գոյության հետ՝ Ք․ա․ 10-6 դդ․
  2. Հելլենիստական, որն ընդգրկում է Ք․ա․ 6- Ք․հ․ 2-րդ դդ․
  3. Թալմուդյան կամ Րաբինական, որը տարածում է ստացել 2-րդ դարից մինչև 18-րդ դար
  4. Օրթոդոքս հրեաների շարժումը, որը սկիզբ է առել 1970-ական թթ․ ու գոյություն ունի առ այսօր և ամենատարածվածներից է ժամանակակից Իսրայելում։

Ժամանակակից հուդայականությունում չկա ոչ մեկը կամ ոչինչ, ով ունի հավատքի իշխանության, քարոզի և նմանատիպ իրավունքներ։ Հուդայականները իրավունքի կամ հավատքի աղբյուր (Հալախա) են համարում Սուրբ գրքերը։ Սրբազան գրքերը երկուսն են՝ Թանախ (գրավոր Թորա), Թալմուդ (Բանավոր Թորա)։ Հալախան կազմակերպում է հուդայականների կյանքի գրեթե բոլոր մասերը, ներառյալ ընտանեկան, քրեական, քաղաքացիական և այլն։

Հուդայականները էթնիկ խումբ են, ովքեր կա՛մ ծնվել են հրեա, կա՛մ ընդունել են հուդայականություն։ Այժմ աշխարհում կան մոտ 14․5 միլիոն հուդայական, որը համապատասխանում է Երկրի բնակչության 0․2 %-ին։ Նրանց 42 %-ն ապրում է Իսրայելում, 42 %-ն էլ ԱՄՆ-ում և Կանադայում։ Մնացածները հիմնականում ապրում են Եվրոպայում։

Քրիստոնեություն (հուներենից՝ Χριστός — «օծյալ»), միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։

Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերացմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։

Իսլամը (արաբերեն՝ الإسلام), միաստածային կրոն է, որի համաձայն կա միայն մեկ և անվիճելի աստված (Ալլահ) և Մուհամմադը աստծու վերջին մարգարեն է: Այն աշխարհում երկրորդ ամենամեծ կրոնն է և ամենաարագ աճող հիմնական կրոնն է աշխարհում ավելի քան 1,8 միլիարդ հետևորդով :Իսլամ դավանում է աշխարհի բնակչության 24,1%-ը, որոնց անվանում են մուսուլմաններ: Իսլամի համաձայն Աստված, ով գթասիրտ է, ամենակարող և միակը, իր մարգարեների միջոցով ուղարկել է իր ավետարանները մարդկությանը: Իսլամի սուրբ գիրքը համարվում է Ղուրան, որը մուսուլմանների կողմից բացվում է որպես աստծու խոսք:

Մուսուլմանների մեծ մասը իսլամական հիմնական երկու ճյուղերից մեկին են պատկանում Սուննի (75–90%) կամ Շիա (10–20%): Մուսուլմանների 13%-ը ապրում է Ինդոնեզիայում, որը ամենամեծ Մուսուլմանական երկիրն է: Մուսուլմանների 31%-ը ապրում է Հարավային Ասիայում, 23%-ը` Մերձավոր Արևելք-Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ առաջատար կրոնն է և 15%-ը Ենթասահարայում:

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑