Ճամփորդություն դեպի Արատես

Օգոստոսի 24-ին՝ առավոտյան ժամը 8:30, մի խումբ սովորողներով հավաքվեցինք <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի հետևի մուտքի մոտ՝ Տիկին Ելենայի հետ դեպի Արատես ուղևորվելու: Երբ ավտոբուսն արդեն տեղում էր, մենք վարորդի օգնությամբ տեղավորեցինք մեր իրերը բեռնախցիկում, նստեցինք և ճանապարհ ընկանք դեպի Արատես՝ Շատինի հովիտներ: Տեղ հասանք մոտ 3-4 ժամից: Բայց այդ ընթացքում կանգառ էլ արեցինք՝ փոքր-ինչ հանգստանալու և... Continue Reading →

Ճամբարի ամփոփում՝դեպի «Նեղուցի վանք» ճամփորդությամբ

Ամառային մի գեղեցիկ ու հրաշալի օր էր՝ հունիսի 7-ը: Առավոտյան ժամը 9:00-ին մեր ճամբարի խմբով Մայր դպրոցի բակից դպրոցի ավտոբուսով ուղևորվեցինք դեպի Կոտայքի մարզի Արզական գյուղ՝ այցելելու ճամփորդության նախօրեին միասին որոշած Նեղուցի վանք: Մինչ այդ նշեմ, որ քննարկելիս  ընկեր Վարդանն առաջարկել էր Նեղուցի վանքի մասին տեղեկություններ իմանալ, որպեսզի մեր այցելությունը ավելի նպատակային ու արդյունավետ լինի:... Continue Reading →

Մեր քայլքը դեպի Կոնդ և Բուլվար թաղամասեր

Գարնան նախավերջին օրը՝ մայիսի 30-ին մեկնարկեցինք մեր ամառային ճամբարի առաջին օրը: Լսարանում, Ընկեր Վարդանի հետ մեր օրվա պլաններն ու անելիքը ընդհանուր քննարկելուց հետո, ուղևորվեցինք դեպի նախատեսված Հին Երևանի հաջորդ թաղամասերը՝ Կոնդ և Բուլվար: Ուղիղ ժամը տասին մենք շարժվեցինք Մայր դպրոցի բակից, ապա քաղաքային տրանսպորտով հասանք մինչև փակ շուկայի տարածք: Այդտեղից արդեն ոտքով քայլեցինք դեպի մեր... Continue Reading →

«Հին Երևան» նախագծի շրջանակում կատարած մեր հերթական ուսումնասիրությունը

Այս անգամվա մեր ուսումնասիրություններն անցկացրեցինք «Նորագյուղ» և «Դալմա» կամ «Դալմայի այգիներ» կոչվող հին թաղամասերում: Ըստ նախնական պայմանավորվածության, մայիսի 15-ին մի խումբ սովորողներով՝ Ընկեր վարդանի ուղեկցությամբ, ուղևորվեցինք դեպի նախատեսված վայրեր: Բայց նախքան Նորագյուղ հասնելը,  ճանապարհին մենք այցելեցինք թիվ 80 Հիմնական դպրոց, որը գտնվում էր Կիլիկիա  կայարանի հարևանությամբ: Դպրոցի տնօրենը մեզ շատ ջերմ ընդունեց, ապա կազմակերպիչն ուղեկցեց... Continue Reading →

Մեր «հայկական Նիագարա» Թռչկան ջրվեժը

Օր օրի ավելի եմ սիրում իմ Նայիրյան երկիրն ուզմայլվում նրա չքնաղ ու գեղատեսիլ բնությամբ:Եվ կրկին անգամ համոզվեցի դրանում,երբսեբաստացիներով ուղևորվեցինք դեպի Թռչկանի ջրվեժ: Բոլորիս տրամադրությունը բարձր էր,ճանապարհին զրուցում էինք,կատակում,և իհարկե ամենակարևորը՝ հիանում ճանապարհիտեսարաններով:Մենք անցանք նորակառույցմայրուղին,ապա շարժվեցինք դեպի Լոռու և Շիրակիմարզեր: Մտանք Շիրակամուտ գյուղը,որտեղից էլ բեռնատարով գնացինք մինչև ջրվեժ:Մեր գեղեցկուհի ջրվեժը գտնվում էր Շիրակամուտից մոտ 12կմ հեռավորության վրա:Բեռնատարում ճանապարհի ողջ ընթացքը շատ զվարճալի և զավեշտական էր:... Continue Reading →

Իմ հետաքրքիր դասը վրաց հյուրերի մասնակցությամբ

Այսօր մեր դպրոցում շատ հետաքրքիր ու բովանդակալից դաս անցկացրեցինք: Վրաստանից մեզ հյուր էին եկել «Նկարում ենք Փիրուսմանի» նախագծի մասնագետները ՝պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլին,արվեստագետ Նանա Կվիցիանին և բանասեր Նուցա Մախարաձեն: Նրանք մեզ բավականին հետաքրքիր տեղեկություններ փոխանցեցին կապված խեցեգործության արվեստի հետ:Մենք իմացանք,որ կավե իրերի վրայի նախշերը բաժանվում են մի քանի տիպերի:Կան օրինակ երկրաչափական պատկերների օգնությամբ արվող նախշեր,որոնք... Continue Reading →

Ճամբար դեպի Արագած

  Օգոստոսյան մի գեղեցիկ օր էր,երբ տեղեկացա,որ մեր կրթահամալիրում սկսելու էր մուտք ճամբար մեկնարկը:Անչափ ուրախացա,երբ հայտնեցին,որ օգոստոսի 30-ին՝ առավոտյան ժամը 8:00 պիտի ուղևորվենք դեպի Արագած ու մի ամբողջ օր այնտեղ ենք անցկացնելու՝հաղթահարելով 3000մ բարձունք: Ես շատ եմ լսել ու կարդացել մեր քառագագաթ լեռան մասին:Աշխարհագրության ու պատմության դասերից էլ գիտեմ,որ այն ՀՀ ամենաբարձր լեռնագագաթն է՝ 4095մ... Continue Reading →

Блог на WordPress.com.

Вверх ↑